«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Օր 12-րդ

Օր 12-րդ
14.03.2025 | 11:59

Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները եւ բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետուեն»:

(Գիրք` 27. Սուրբ Յովհաննէս Առաքեալի յայտնությունը

Գլուխ 22 / 15)

Տեր Աստված եկել է ժամանակը ազգիս օգնես դուրս նետել սուտ Նիկոլին ու նրան կուռք սարքած շներին։

Աղոթք հայ ազգի համար

Տեր Աստված, խնդրում ենք, տուր հայոց ազգիս Քո աստվածային խաղաղությունը, առաքիր Սբ Հոգին, որպեսզի ողջ ժողովրդիս սրտի մեջ հեղի սիրո և միաբանության շնորհը։ Բազմաողորմ Տեր, գթա ցրված հոտիդ և մի թող տանջվել անմիաբան հոգով։

Տեր Աստված մեր, ամեն ժամ զորավիգ և օգնական եղիր ազգիս՝ տանը և ճանապարհին, ծովում և ցամաքում, առնելիս և տալիս, վարելիս և վաստակելիս և հաջողիր բոլոր բարի գործերում։

Տեր Աստված մեր, շնորհիր նաև ազգիս առաջնորդներին բարեպաշտություն և միմյանց հանդեպ սեր, մղիր նրանց աղքատ տնանկների հանդեպ գթության, խնամածության և ողջ հասարակության հանդեպ օժանդակության։

Նաև, ողորմած Աստված, հեռացրու ցասումը և պատուհասը ողջ ազգից և գավառներից, ինչպես նաև բոլորի տներից և ողջ հայոց աշխարհից։

Փրկի՛ր չար պատահարներից եւ ձախորդություններից, հիվանդություններից, սովից, սրից, տարաժամ մահից, եւ այլեւայլ վշտաբեր պատահարներից, որոնք մեզ վրա են գալիս մեր մեղքերի պատճառով։

Ցույց տուր բոլորին, որ Դու ես Տեր և Աստված և Քեզ հուսացողներին իսպառ չես թողնում, որի համար ամեն ինչում և ամենքից Քեզ փառք, պատիվ և երկրպագություն անբաժանելի և միասնական Սուրբ երրորդությանդ, այժմ և հավիտյանս․ Ամեն։ (armchurch.am)

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1978

Մեկնաբանություններ